Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պուտին. Մոսկվան Անկարային համոզել է խաղաղապահներ չուղարկել ԼՂ՝ նկատի ունենալով անցած տարիների ծանր ժառանգությունը

Պուտին. Մոսկվան Անկարային համոզել է խաղաղապահներ չուղարկել ԼՂ՝ նկատի ունենալով անցած տարիների ծանր ժառանգությունը
18.11.2020 | 13:10

Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել և խափանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները՝ Россия 24 հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, այո, իսկապես և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և Ադրբեջանում մեր գործընկերներին, որ պետք չէ պայմաններ ստեղծել, որոնք կարող են խափանել մեր պայմանավորվածությունները։ Այնպիսի պայմաններ, որոնք կարող էին պայմանավորվող կողմերից մեկին հրահրել ինչ-որ ծայրահեղ մեթոդների և ծայրահեղ գործողությունների»,- նշել է Պուտինը և մանրամասնել, որ նկատի ունի անցած տարիների շատ ծանր ժառանգությունը և այն, ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական և արյունալի իրադարձությունների ու ցեղասպանության հետ։


«Դա գործոն է, որը կարելի է ճանաչել կամ չճանաչել։ Ինչ-որ մեկը ճանաչում է, իսկ ինչ-որ մեկն աշխարհում չի ճանաչում։ Բայց Ռուսաստանի համար այստեղ խնդիր չկա։ Մենք վաղուց այդ ամենը ճանաչել ենք։ Սակայն ինչի համար հրահրել Հայաստանին շփման գծում թուրք զինվորների ներկայությամբ։ Ես կարծում եմ, որ նաև նախագահ Էրդողանը դա հրաշալի ընդունեց և հասկացավ։ Այստեղ մենք ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ